Ըստ «Միլլիեթ» թերթի՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե նահանգում տեղացած ուժեղ անձրևների պատճառով Մերիչ գետը դուրս է եկել ափերից։

«Մերիչ գետի վարարման հետևանքով գետի ջուրը հասել է Էլչիլի-Ուզունկյոպրյու ճանապարհին։ Գյուղատնտեսական հողերը նույնպես ջրի տակ են անցել», - հաղորդել է թերթը։

Ջրհեղեղի մասին հաղորդվել է նաև Քյուփլու և Սուբաշի շրջաններում, որտեղ ջուրը դուրս է եկել պաշտպանիչ ամբարտակներից և հայտնվել ճանապարհի վրա՝ առաջացնելով երթևեկության խցանումներ։