Մոլդովայի նախկին նախագահ, կոմունիստ Վլադիմիր Վորոնինին մեղադրել են ռասիզմի մեջ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, փետրվարի 18-ին կայացած հանրահավաքում Վորոնինը խոսել է երկրում քաղաքական ճգնաժամի մասին, հայտարարելով հետեւյալը. «Բերել են այստեղ նեգրի` Աֆրիկայից, ով ծառից է իջել եւ նա այստեղ քաղաքականություն է իրականացնում: Դուք տեսնո՞ւմ եք, թե ով է պաշտպանում Դաշինքի շահերը: Աֆրիկան, նեգրերը»:
Միաժամանակ, Վորոնինը հայտարարել է, որ նկատի ունի Մելդովայի նախագահի թեկնածու, Սիերա-Լիոնեից եկած Ջոն Օնոժեին:
Մոլդովայի ազգային-ազատական կուսակցությունը, որը ներկայացնում է Օնոժեն, մեղադրել է Վորոնինին ռասիզմի մեջ, նշելով, որ նրա խոսքը «խորը զզվանք» է հարուցում:
Քննադատությանը միացել են նաեւ իրավապաշտպաններն ու Քիշնեւի քաղաքապետ Դորին Կիրտոակեն: «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ կուսակցությունն նախկին նախագահի դեմ արդեն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:




























