Մոսկվայում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել. ապրիլի 4-ին Ալտուֆևյան խճուղու մոտակա ջրամբարի մոտ անօթևան կինը տղամարդու դիակով ճամպրուկ է հայտնաբերել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
Դիակի վրա արձանագրվել են բազմաթիվ ծակող-կտրող վերքեր։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները. առգրավվում են տեսախցիկների ձայնագրությունները, հարցաքննվում են վկաները։ Պարզվում են սպանվածի ինքնությունը և մահվան ստույգ ժամանակը։ Հանցագործությանն առնչություն ունեցող անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։



























