Առնվազն չորս մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Բահալվանի բնակավայրում գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», բոլոր զոհերը կանայք են, հայտնի է, որ նրանք այրվել են ողջ-ողջ:

Միաժամանակ, ավելի քան 40 մարդ գտնվում է կրակի ճիրաններում:

Ոստիկանության տվյալներով` հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 17:00-ին,  առայժմ անհայտ պատճառներով:  Հրդեհի մարմանը ներգրավվել են բոլոր ուժերը, սակայն այն մարել դեռ չի հաջողվել:

Առայժմ հաջողվել է փրկել միայն ութ բանվորների: Նրանք լուրջ այրվածքներ են ստացել: