Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակացության առաջնորդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն դատի են տվել` կենդանու հետ դաժան վերաբերմունքի համար:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պատճառը Ժիրինովսկու մասնակցությամբ վերջին տեսահոլովակն է, որտեղ թեկնածուն նստած սահնակի մեջ, հայտարարում է, թե «այս քոսոտ, փոքրիկ ավանակը մեր երկրի խորհրդանիշն է»: Նա խոստանում է բարելավել երկրի վիճակը, եթե գա իշխանության: Հետո հոլովակի հերոսն սկսում է անխնա մտրակել ավանակին եւ բղավել «Շարժվիր»:
Որպես հայցվոր հանդես է եկել Ղրիմի ավանակների ֆերմայի սեփականատեր Նիկոլայ Պոմոգալկովը: Ըստ նրա` այդ հոլովակը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրինակ է:
Հայցվորը պահանջում է, որ Ժիրինովսկին հրապարակայնորեն ներողություն խնդրի «անպաշտպան կենդանուն ծաղրելու համար»:











