Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բարաք Օբամայի հրավերով մարտի 5-ին կմեկնի Վաշինգթոն:
Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ Նեթանյահուն Վաշինգթոնում կքննարկի Իրանի շուրջ իրավիճակի եւ պաղեստինա-իսրայելյան բանակցությունների հետ կապված հարցեր: Բ. Օբաման կփորձի Իսրայելի վարչապետին հասկացնել ներկա պահին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու անժամանակ լինելը:
Նախօրեին` փետրվարի 20-ին, Բ. Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ, որն Իսրայելի վարչապետին փոխանցել էր Բ. Օբամայի հրավերը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը չէր կարողացել համոզել իսրայելական կառավարությանը բացառել իրանական հարցի որոշման ռազմական ճանապարհը:
Բացի այդ, Իսրայելի կառավարության ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ Վաշինգթոնն Իրանին թույլ է տալիս զբաղվել միջուկային զենքի արտադրությամբ եւ ուրանի հարստացմամբ:
Բ. Նեթանյահուն հավելել է, որ ոչ մի ապացույց չկա, որ Թեհրանը հարստացնում է ուրանը մինչեւ 20%, այլ ոչ թե մինչեւ 90%, որն անհրաժեշտ է ատոմային ռումբ ստանալու համար:
ԱՄՆ-ն իր հերթին կարծում է, որ Իսրայելի ուժը կարող է չբավարարել Իրանի միջուկային օբյեկտները շարքից հանելու համար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:




























