Իրանում ինքնաթիռների եւ հրթիռային համակարգերի մասնակցությամբ Իսրայելի հավանական հարձակումից միջուկային օբյեկտները պաշտպանելու զորավարժություններ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Սարոլլա» անվանումով վարժանքները կշարունակվեն չորս օր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն օրակարգից չի հանում իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու հարցը` Իրանի միջուկային հետազոտությունները դիտարկելով իբրեւ սպառնալիք իր անվտանգությանը:
Միեւնույն ժամանակ, Իրան է մեկնել ԱԷՄԳ-ի պատվիրակությունը` իրանական միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցություններ վարելու:




























