Արագյուղից մինչև Քարաշամբ ճանապարհը շատ լավ էր ստացվել, ես չէի տեսել այդ ճանապարհը, ու Քարաշամբից մինչև Արզական էլ էլի վատ չէր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, Բջնի գյուղում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա 5-6 տարի առաջ է կառուցվել, էլի մեր ժամանակ, փողոցում կտրվածքներ կան, բայց ի՞նչն էր կարևոր, հիմա գնալու է, Բուժականին է կպնելու այդ հատվածը։ Արդեն անզեն աչքով նկատելի էր, որ այդտեղ զբոսաշրջային գոտի է ձևավորվում, քանի տեղ տեսա շինարարություններ են և զբոսաշրջային տրամաբանություն է զարգանում։
Ուզում եմ մեր այն հայրենակիցներին, որոնք այս հատվածում չեն եղել՝ Բուժական, Արագյուղ, Քարաշամբ, Բջնի, Արզական։ Իհարկե այստեղի զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է։
Մենք կառավարության նիստում ամրոցի պարիսպները հանրային գերակա շահ ճանաչեցինք։ Դրանք ամբողջությամբ ծառերով փակ էին, հիմա բացել ենք, նաև լուսավորություն կա և երեկոյան ժամերին շատ ուժեղ տպավորություն է գործում Բջնի ամրոցի պարիսպը։
Բջնիի ամրոցիպարիսպները քիչ պահպանված պարիսպներից են Հայաստանի, ու իհարկե, Բջնին, մեր պատմության շատ առանցքային կենտրոններից մեկն է։ Նրանք, ովքեր չեն եղել Բջնի ամրոցում, խորհուրդ եմ տալիս անպայման լինեն»,–ասաց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Արագյուղից ճանապարհը կառուցված է. «Մենք նախորդ շրջանում նաև Հրազդանից Բջնի ճանապարհն ենք կառուցել, որ էլ տասնյակ տարիքներում ավերակ վիճակում է եղել։ Այստեղ հիմա զբոսաշրջային նոր կլաստեր է լիարժեք ձևավորվել։ Այսօրվա մեր գալու ֆորմալ առիթը հետևյալն է, որ մենք այս ծրագրի շրջանակում նաև դեպի ամրոց գնացող ճանապարհն ենք վերականգնել, և մենք պիտի հիմա գնանք և ամրոցի ճանապարհը տեսնենք»,–ասաց նա։
Ապա նկատելով հեռվում կանգնած բնակիչներին, Փաշինյանը ժպիտով ասաց. «Բջնին ենք գովազդում, բա ի՞նչ անենք»։





























