Իրանական ռազմանավերը լքել են սիրիական Տարտուս նավահանգիստը եւ հայրենիք են վերադառնում Սուեզի ջրանցքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Իրանի ռազմածովային ուժերի երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով ուղեւորվել են սիրիական ափեր, այդ  իրադարձությանը նախորդել է Կահիրեի եւ Թեհրանի միջեւ կնքած համաձայնագիրը:

Իրանական խմբավորման կազմում եղել են ավիակիր եւ օժանդակ նավ: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իսլամական հանրապետության ռազմածովային ուժերի ռազմանավերը մասնակցել են Սիրիայի նավերի հետ համատեղ զորավարժություններին: