Բեռլինում Գերմանիայի կանցլերի գրասենյակի վրա կարմիր ներկ նետած տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարվել է Բեռլինի ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ։
«Երեկ կեսօրին մի տարեց տղամարդ վանդալիզմի է ենթարկել Տիրգարտեն շրջանում գտնվող Գերմանիայի կանցլերի շենքը։ Ժամը 12:45-ի սահմաններում 76-ամյա տղամարդը կարմիր ներկ է նետել շենքի ճակատային մասի վրա, մոտավորապես 2x3 մետր։ Այնուհետև նա բացել է քաղաքական պաստառ։ Տղամարդու 40-ամյա ուղեկիցը նկարահանել է միջադեպը», - նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ դաշնային և Բեռլինի ոստիկանության աշխատակիցները նույնականացրել են տղամարդկանց։
Գույքային վնասի հետագա հետաքննությունը փոխանցվել է Բեռլինի քրեական ոստիկանության գլխավոր շտաբի պետական անվտանգության վարչությանը։
RND խմբագրական միավորման տվյալներով՝ պաստառը, ի թիվս այլ բաների, պարունակում էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ ուղղված մեղադրանք միջազգային իրավունքը խախտելու մեջ։





























