Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի հայտարարել է, որ Լիբանանի որոշ հիվանդանոցներում մի քանի օրից վնասվածքաբանական կենսականորեն խիստ անհրաժեշտ դեղարկղիկները մի քանի օրից կվերջանան, քանի որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի լայնածավալ հարվածների հետևանքով առաջացած զանգվածային զոհերի պատճառով պաշարները գրեթե սպառվել են, հաղորդում է Reuters-ը։

«Վնասվածքաբանական որոշ պարագաներ պակասում էին և մի քանի օրից կարող են սպառվել»,- գործակալությանը հայտնել է Լիբանանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ դոկտոր Աբդինասիր Աբուբական։

Ըստ նրա՝ կենսականորեն անհրաժեշտ վնասվածքաբանական պարագաների հավաքածուները ներառում են վիրակապեր, հակաբիոտիկներ և անզգայացնող միջոցներ՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած հիվանդներին բուժելու համար։