Երեւանում ընթանում է Հակակոռուպցիոն դատարանի նիստը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով։ Որպես մեղադրյալներ գործով անցնում են, բացի նախկին նախագահից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Դատարանում նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ մի քանի նիստերը չեն կայացել, այդ թվում բուժման մեջ գտնվող պատգամավոր Օհանյանի բացակայության պատճառով։











