Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների նախադրյալ է։ Նա այս մասին հայտնել է ապրիլի 10-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ պարզ է, թե ինչպես է ներկայիս կառավարությունը փոխել Հայաստանի ուղին։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարեւոր նախապայման է ժողովուրդների եւ բիզնեսի բարգավաճման համար»,- նշել է նախարարը։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների նախապայման է, որը բարգավաճում կբերի ոչ միայն երկու ազգերին, այլեւ ամբողջ տարածաշրջանին։ Սա պատմական առաջընթաց քայլ է, կարծում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ գործընթացը երկար եւ բարդ է, բայց կան բոլոր հիմքերը հավատալու, որ այն կհասնի ավարտին, եւ կհաստատվի արդար եւ երկարատեւ խաղաղություն։




























