Աֆղանստանի առաքինության խթանման եւ չարագործությունների կանխարգելման նախարարության պաշտոնյաները ձերբակալել են Քաբուլ նահանգի մի բնակչի, որը պնդում էր, որ կարողանում է բջջային հեռախոսով շփվել իր հաճախորդների ջիների հետ, հաղորդել է Pajhwok գործակալությունը։
Տղամարդը համոզել է մարդկանց, որ ջիները վերահսկում են իրենց ճակատագիրը եւ վճարներ է գանձել նրանց երկնային հովանավորների հետ «հաղորդակցության» համար։ Նախարարությունը նման պնդումները որակել է որպես սնահավատություն, որը հակասում է իսլամական սկզբունքներին։ Նախարարության տվյալներով՝ միայն անցյալ շաբաթվա ընթացքում երկրի տարբեր նահանգներում ձերբակալվել է 24 ենթադրյալ «կախարդ»։




























