Մեծ Բրիտանիայում բնակվող 5-ամյա Զաք Էյվերին հայտարարել է, որ ինքը աղջիկ է, եւ նրան չեն պատժել դրա համար ոչ ծնողները, ոչ էլ հոգեբանները, իսկ դպրոցում նույնիսկ հատուկ «չեզոք գենդերային» զուգարան են պատրաստել նրա համար:
Տղայի մոտ ախտորոշել են գենդերային ինքնության խաթարում, նրա համար տիկնիկներ են գնել եւ աղջկա շորեր հագցրել:
Զաքի մոր խոսքով, նախկինում իր որդին նորմալ տղա էր, ով սիրում էր գնացքներով խաղալ, սակայն երեք տարեկանում նա հայտարարել է. «Մայրիկ, ես աղջիկ եմ»:
Տղան ցանկանում էր աղջկա նման հագնվել եւ իրեն աղջկա պես էր պահում: Ի վերջո, ծնողները նրան տարել են մանկական հոգեբանի մոտ եւ լսել եզրակացությունը. «Ձեր տղան ունի աղջկա ուղեղ եւ տղայի մարմին»: Այժմ Զաքն ունի բազմաթիվ շորեր, տիկնիկներ եւ ծամեր է կապում, գրում է NEWSru.com-ը:




























