Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը դատի է տվել Ներքին Սաքսոնիայի կառավարությանը Քրիստիան Վուլֆի գլխավորությամբ, ով ղեկավարել է կառավարությունը նախքան 2010թ.:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Գերմանիայի նախկին սկանդալային նախագահը 2010թ. ապրիլին խաբել էր Ներքին Սաքսոնիայի խորհրդարանին, երբ չէր հայտնել «Հյուսիս-Հարավ երկխոսություն» մասնավոր միջոցառմանըցուցաբերված ֆինանսական եւ կազմակերպչական օգնության մասին:

Պարզվել էր, որ դաշնային հողի բյուջեից վճարվել են միջոցառման սպասարկող անձնակազմի վարձրատրության եւ հյուրերին նվերներ տալու ծախսերը: Վուլֆի փաստաբանները պնդում են, որ այդ ամենը կատարվել է նրա թիկունքում, սակայն ընդդիմությունը կասկածում է նախկին նախագահի անմեղությանը: