Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը ներողություն է խնդրել` կապված այն տեղեկության հետ, որ միջազգային կոալիցիայի ուժերի զինվորները ոչնչացրել են Ղուրանը հրատարակչությունը:

BBC Russian-ը հաղորդում է, որ Ալենը կարգադրել է հետաքննություն անցկացնել այդ տեղեկության առնչությամբ:

«Երբ մեզ հայտնի դարձավ նման գործողությունների մասին, մենք անմիջապես միջամտեցինք եւ դադարեցրինք դա»,-ասված է գեներալի հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ Բաղրամի ռազմակայանում, որտեղ ամերիկյան բանտն է, Ղուրաններ են այրել: Աֆղանցի բանվորներին, որոնք փորձել են կանխել այդ արարքը, ամերիկացիները ցրել են, երկու աֆղանցի սպանվել էր:

Զայրացած աֆղանցիները դուրս են եկել փողոց երկրի տարբեր մասերում` բողոքելով ամերիկացիների կողմից Ղուրանն այրելու դեմ եւ պահանջելով, որ ամերիկյան զինծառայողները շուտափույթ լքեն երկիրը: