Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի ընտրատեղամասերի կեսը փակվել է, երբ դրանց վրա կատարվել են զինված հարձակումներ եւ մարդիկ են զոհվել: Ինչպես հայտնել են Եմենի իշխանությունները, հարձակումների հետեւում կանգնած են Հարավային Եմենի առանձնացմանը կողմնակից եւ ընտրությունների դեմ բողոքող գրոհայինները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ բախումների ժամանակ զոհվել է 4 մարդ, այդ թվում նաեւ երեխա: Արտահերթ ընտրություններից մի քանի ժամ առաջ տեղամասերի եւ քվեատուփերի, ինչպես նաեւ քվեաթերթիկների հրդեհման մի քանի փորձ է արձանագրվել:
Հիշեցնենք, որ այսօր Եմենում տեղի են ունենում նախագահական արտահերթ ընտրություններ այն բանից հետո, երբ Աբդալլահ Սալեհն իշխանության փոխանցման համաձայնագիր է ստորագրել:




























