Սիրիայում հակամարտության հետագա սրումը անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ քրիստոնյաները բռնության զոհ կդառնան ռազմատենչ իսլամիստների կողմից: Այդ մասին «Վատիկան» ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Հովսեփ 3-րդ Հովհանը: Նա հայտարարել է, թե քրիստոնյաները Սիրիայում անվտանգ չեն զգում իրենց եւ մտավախություն ունեն, որ քաղաքացիական պատերազմը կրոնական հողի վրա կհանգեցնի առաջին զոհերին:

Պարզաբանելով իր անհանգստության դրդապատճառները` հոգեւորականը նկատել է, թե իշխանությունը «Բաաս» կուսակցությունից, որին պատկանում են նախագահ Բաշար Ասադն ու ալավիական փոքրամասնությունը, կանցնի արմատական իսլամիստներին:

«Քրիստոնյաները չունեն իրենց իրավունքները պաշտպանող կուսակցություն, չունեն սպառազինություն, նաեւ` ցրված են ողջ Սիրիայով մեկ»,- ասել է նա: Նման պայմաններում Սիրիայում հակամարտության հետագա սրումը անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ քրիստոնյաները բռնության զոհ կդառնան ռազմատենչ իսլամիստների կողմից:

Իրենց հերթին, Լիբանանում քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունները պատրաստվում են ընդունել  փախստականների, որոնց թիվը բազմակի կաճի հարեւան Սիրիայում հակամարտության սրմանը զուգահեռ: Caritas-ի լիբանանյան բաժանմունքի ղեկավար Նաջիա Շահդան հայտնել է, որ առ այսօր սիրիացի փախստականների մեջ քրիստոնյաների թիվը քիչ է եղել, բայց կաճի, եթե Սիրիայում ամրապնդվեն իսլամիստների դիրքերը:

Նշենք, որ Սիրիայում քրիստոնյաների մի զգալի մասը հայեր են: