Հարավային օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան մտավախություն ունի, որ իրեն կձերբակալեն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
«Ես իրադարձությունների նման զարգացում ակնկալում եմ, քանի որ գիտեմ, թե ինչպես են մեզ մոտ կեղծում քրեական գործերը: Կարող են ամեն ինչ էլ հորինել: Նաեւ ես նման բացասական փորձ ունեմ»,- ասել է Ջիոեւան: Նա դժգոհել է Հարավային Օսիայի իրավապահների կողմից մշտական ճնշումներից:
Հիվանդանոցում նրան մշտապես ուղեկցում են զինված անձինք, իր մոտ ոչ մեկին թույլ չեն տալիս, բայց եղբորից եւ ամուսնուց:




























