Ոստիկանները կրակել եւ սպանել են Նյու Յորքի մետրոյի Կենտրոնական կայարանում մարդկանց վրա մաչետեյով հարձակված տղամարդուն։ Այս մասին տեղեկացրել է The New York Post թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Նրա տվյալներով՝ վիրավորվել են 85-ամյա տղամարդ, 70-ամյա կին եւ 65-ամյա տղամարդ։ Տուժել է նաեւ երկու ոստիկան։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց եւ կայուն վիճակում են։ Հարձակումը տեղի է ունեցել ժամը 09։50-ին։

Չարագործի անձը ոստիկանությունը չի նշում։