Իռլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը վնասել է ԱՄՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռը երկրի արեւմուտքում գտնվող «Շենոն» օդանավակայանում: Այս մասին տեղեկացվել է ոստիկանության հայտարարության մեջ, որը մեջբերել է The Irish Examiner թերթը։

«2026թ․ ապրիլի 11-ին, շաբաթ օրը, մի տղամարդ մտել է «Շենոն» օդանավակայանի (Քլեր կոմսություն) արգելված գոտի»,- տեղեկացրել է ոստիկանությունը: Այստեղ ավելացրել են, որ մոտ 40 տարեկան տղամարդը «ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ժամը 11:00-ից շատ չանցած՝ հանցավոր վնաս հասցնելու կասկածանքով, եւ ներկայում գտնվում է կալանքի տակ»: Հետաքննությունը շարունակվում է։

Թերթի տեղեկացմամբ՝ իրավախախտը բարձրացել է ԱՄՆ ՌՕՈւ՝ հեռավոր կայանատեղիում գտնվող C-130 Hercules ինքնաթիռի թեւի վրա: Մինչ նրան կձերբակալեին՝ նա հասցրել է մի քանի անգամ հարվածել ինքնաթիռի ֆյուզելյաժին, ենթադրաբար՝ կացնով:

Միջադեպի պատճառով օդանավակայանը կարճ ժամանակով դադարեցրել է բոլոր մուտքային եւ ելքային չվերթները: Չարագործի մոտիվացիան առայժմ անհայտ է: