Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունների երրորդ փուլն սկսվել է Իսլամաբադում՝ պակիստանցի միջնորդների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը (IRIB)։
«Իրանի եւ ԱՄՆ բանակցային թիմերը հենց նոր սկսեցին բանակցությունների նոր փուլն Իսլամաբադում՝ որպես միջնորդներ պակիստանցի պաշտոնատար անձանց մասնակցությամբ»,- նշվել է թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։





























