ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, սակայն 2-3 կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ են առաջացել, հայտնում է Fars-ը։

«Ի վերջո, բանակցությունները համաձայնության չհանգեցրին։ Պետք է շարունակենք օգտագործել մեր ունեցած գործիքները՝ իրանցի ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Ի սկզբանե պետք չէր սպասել, որ մեկ հանդիպման ընթացքում համաձայնության կհասնենք։

Այս անգամ բանակցություններին նոր հարցեր են ավելացվել, օրինակ՝ Հորմուզի նեղուցը և տարածաշրջանը։ Իրանի, Պակիստանի և տարածաշրջանի մեր մյուս բարեկամների միջև շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն»,- նշել է նա։