Մարտի 2-ին կայանալիք խորհրդարանակն ընտրությունների նախաշեմին Իրանի իշխանություններն արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր եւ միջազգային կայքեր:

Ինչպես հաղորդում է Reutersը, https-ով սկսվող էլեկտրոնային փոստը, պաշտպանական  բոլոր խողովակներն անհասանելի են:

Նշվում է, որ հենց սոցիալական ցանցերի միջոցով էր, որ 2009թ. նախագահ Ահմադինեժադի վերընտրությունից հետո ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր կազմակերպում:

Փորձագետներն ու քաղաքացիները կարծում են, որ սոցցանցերի եւ մյուս կայքերի արգելափակումը պետական գրաքննության դրսեւորում է: