Թուրքիայի Անթալիա քաղաքում հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորը» փետրվարի 21-ին ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին»:
Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում էր եւ հանդիպման 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Մխիթարյանը եւս երկու հիանալի գոլային հնարավորություններ ունեցավ, սակայն երկու դեպքում էլ վրիպեց նպաստավոր դիրքից: Հենրիխը փոխարինվեց 76-րդ րոպեին:
«Հանքափորների» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, իսկ «Անժիի» կազմում աչքի ընկավ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Յուրի Ժիրկովը:
Նշենք, որ սա «Շախտյորի» վերջին հանդիպումն էր Թուրքիայում անցկացվող հավաքի շրջանակում:











