Շիրակի մարզի Ջրառատ գյուղում այսօր կհուղարկավորեն երկու օր առաջ Արմավիր–Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված՝ ընտանիքի չորս անդամներին։
NEWS.am–ի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ գյուղում եւ հարակից բնակավայրերում սուգ է, կատարվածը ցնցել է բոլորին։
«Գոնե Աստված տա՝ մայրն ու երեք երեխաները փրկվեն, մեղք էին։ Շատ ցավալի դեպք է»,– ասել է բնակիչներից մեկը։
«Իմ մոտիկ հարեւաններն էին, շատ շնորհքով, խելացի, կազմակերպված ընտանիք էին, ցավակցում ենք։ Ես լսել եմ, որ գնում էին աներոջ ծնունդին, դեպքը ճանապարհին է եղել, չեն հասել տեղ։ Էլամիրն ամեն տարի խոպան էր գնում, այս տարի նույնպես պետք է գնար, մի քանի օրից մեկնելու էր։ Իրենց հետ մահացած մյուս տղան՝ Արմանը, նույնպես խոպան էր գնում, ընտանիքի հարսի՝ Մարիամի հորեղբոր որդին էր»,– նշել է մեկ այլ բնակիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։











