Փետրվարի 22-ին բոլոր տիբեթցիները, այդ թվում` նրանք, ովքեր տիբեթյան բուդդիզմ են դավանում, կնշեն Ամանորը կամ Լոսարը:
Տիբեթի Լհասե մայրաքաղաքում տոնական ակտիվ նախապատրաստություններ են: Պոտալա պալատի` տիբեթյան դալայ լամայի նախկին նստավայրի մերձակա հրապարակում 5 հազ. երգիչներ եւ պարողներ փորձում են տոնական ծրագիրը:
Մեծ ժողովրդականություն են վայելում վառ գույներով` կանաչ, երկնագույն, կարմիր, ներկված ցորենի չորացած հասկերը:




























