Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում: Այս մասին ասել է «Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։
«Մենք 5000 տարի է՝ պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք պետք է ինքներս հասկանանք՝ մեզ ի՞նչ է անհրաժեշտ, ոչ թե նայենք, տեսնենք այս մեկը, այն մեկը մեզ ինչ է ասում, արտաքին քաղաքական ուժերը մեր հետ ինչ պայքարի մեջ են մտել իրենց միջև, թե ով կհաղթի։ Մենք պետք է հասկանանք, որ կարող ենք այդ հարցը լուծել։
Սարդարապատի հերոսամարտը հենց դրա մասին էր, որ մենք համախմբվեցինք, դարձանք բռունցք ու լուծեցինք մեր բոլոր հարցերը, ստեղծեցինք պետականություն։ Ես համոզված եմ, որ մենք մեզանով բոլոր հարցերը կարող ենք լուծել։
Հայաստանում չկա հարց, որ մենք մեզանով չկարողանանք լուծել»,– ասել է Թաթոյանը։
Նշենք, որ այսօր Արմավիրում բացվել է նախաձեռնության նոր գրասենյակը՝ Շահումյան 68 հասցեում։





























