«Արտիստը» համր ֆիլմը ճանաչվել է լավագույն եվրոպական կինոնկարը Գոյայի մրցանակի շնորհման ժամանակ:

Մրցանակի է արժանացել նաեւ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ֆիլմը: Նրա` «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմը արժանացել է Գոյայի չորս մրցանակի: Այն լավագույնն է ճանաչվել լավագույն դերասանուհի (Ելենա Անայա), լավագույն դերասանական դեբյուտ (Խան Կորնեթ), լավագույն երաժշտություն եւ լավագույն դիմահարդարում անվանակարգերում:

Առաջատարը Էնրիկե Ուրբիսուի «Հանգիստ չկա մեղավորներին» ֆիլմ է, որը արժանացել է Գոյա 2012–ի վեց մրցանակի, այդ թվում լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ լավագույն դերասան անվանակարգերում:

Իսպանիայի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում փետրվարի 20-ին:

Գոյա 2012-ի մրցանակ է շնորհվել 28 անվանակարգում, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: