Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» վաճառքի է հանվելու Sotheby`s աճուրդի տան կողմից` «XX դարի իմպրեսիոնիստները եւ արվեստը» վաճառքի շրջանակներում: Վաճառքը տեղի կունենա մայիսի 2-ին: Նկարի նախնական գինը 80 միլիոն դոլար է:

Sotheby`s-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ աճուրդի հանված կտավը պատկանում է նորվեգացի միլիարդատեր Փիթեր Օլսենին, ում հայրը` Թոմաս Օլսենը, Մունկի ընկերն էր, հարեւանը եւ մշտական պատվիրատուներից մեկը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ճիչի» վերոնշյալ տարբերակը ստեղծվել է 1895-ին: Նկարիչը այդ նկարի չորս տարբերակ է ստեղծել: