Քրիստոնեական կրոնի գոյության երկու հազար տարվա մեջ առաջին անգամ վերակերտվել է Հիսուս Քրիստոսի մարմինը` դատաբժշկության կանոներին համապատասխան:
Դրա համար քանդակագործ Խուան Մանուել Մինարոն օգտագործել է Թուրինյան պատանքը, որով փաթաթվել էր Քրիստոսի մարմինը` խաչից հանելուց հետո:
Մոդելը ներկայացվել է Մալագայի տաճարում`Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի օրհնությամբ, գրում է MIGnews.com-ը:































