ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերադառնալ Վաշինգտոնի հետ բանակցություններին, սակայն հավելել է, որ անձամբ իրեն չի հետաքրքրում, թե արդյոք իրանցիները դա կանեն։

«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ես համաձայն եմ», - լրագրողներին ասել է Թրամփը, ըստ The New York Times-ի։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանը «շատ վատ վիճակում է»։

«Կարծում եմ՝ նրանք բավականին հուսահատված են», - հավելել է նա։