Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր` փետրվարի 21-ին ցուցադրվել է Վլադիմիր Ռուսանեւիչի փաստագրական ֆիլմը, որում մեծ տեղ է հատկացվում Հայաստան պոետի ճանապարհորդությանը (ֆոտոռեպորտաժ):  Ցուցադրությունը կազմակերպվել է մեծ պոետի ստեղծագործության «հայկական կողմին» նվիրված երեկոյի շրջանակում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, իր խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ երեկոն նվիրված է «Մանդելշտամի ստեղծագործական այն շրջանին, երբ Հայաստանը նրան նոր վերածնունդ էր պարգեւել»: Նա հույս հայտնեց, որ հայերեն կթարգմանվեն ոչ միայն Հայաստանին նվիրված բանաստեղծությունները, այլ մյուս գործերը եւս` դահլիճում գտնվող մշակույթի եւ արվեստի ներկայցուցիչներին կոչ անելով աջակցել այդ նախաձեռնությանը:

Նշենք, որ երեկոն կազմակերպվել էր «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանում ռուսաստանյան բուհերի ուսանողական ասոցիացիայի անդամների  մասնակցությամբ  եւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի»  աջակցությամբ: Երեկոն առաջինն էր «Ռուսաստանի հայտնի մարդիկ Հայաստանի մասին, եւ Հայաստանինը` Ռուսաստանի մասին» խորագրով միջոցառումների շարքում, որը կազմակերպությունը մտադիր է իրականացնել 2012թ-ին:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի