Գդանսկի օդանավակայանում մաքսավորները ձերբակալել են Լոնդոնից ժամանած Լեհաստանի քաղաքացու։ Ծառայողական շունը արձագանքել է նրա ուղեբեռին, որտեղ հայտնաբերվել է կոկաինի մեկ պարկուճ։ Նկատելով տղամարդու արտառոց վրդովմունքը՝ մաքսավորները նրան ուղարկել են ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ), ինչի արդյունքում պարզվել է, որ նա 88 պարկուճ է կուլ տվել։ Ընդհանուր առմամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է շուրջ 800 գրամ կոկաին, որի արժեքը «սև շուկայում» կազմում է մոտ 70 հազար եվրո։

Դատարանը որոշել է տղամարդուն կալանավորել երեք ամսով։ Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։

։