Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են իրանական «Բուշեր» ատոմակայանի անձնակազմի վերջնական ռոտացիայի մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նա հստակեցրել է, որ երկուշաբթի՝ ժամը 08:00-ին, Ռուսաստանը սկսել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի անձնակազմի վերջնական ռոտացիան. 108 աշխատակից լքում է կայանը, օբյեկտում մնում է 20 մարդ։
«Այս դիրքորոշումը համաձայնեցված է իրանցի գործընկերների հետ: Երեկ այդ մասին զեկուցվել է Ռուսաստանի նախագահին, իսկ այսօր մենք Պաշտպանության նախարարության հետ համատեղ կյանքի ենք կոչում այս նախագիծը»,- հայտնել է Լիխաչովը:
Նա հավելել է, որ կայանում մնացած 20 ռուսաստանցիները «Ռոսատոմի» վերջին ներկայացուցիչներն են։ «Բացի սարքավորումների պահպանությունից և աշխատավանի հսկողությունից, նրանք կապի մեջ են մնում իրանական կողմի հետ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում կարողանանք առավելագույնս ընդլայնել շինարարական աշխատանքները»,- պարզաբանել է Լիխաչովը:





























