Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ԲԿՄԱ-ն Մոսկվայում ընդունեց Մադրիդի Ռեալին եւ կարողացավ խուսափել պարտությունից ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:

Հանդիպման հաշիվը բացեց Քրիշտիանու Ռոնալդուն, որը օգտվեց բանակայինների պաշտպանության սխալից: Պատասխան գնդակը խփեց Պոնտուս Վերնբլումը:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

ԲԿՄԱ - «Ռեալ»` 1:1

Վերնբլում, 90+2 - Ռոնալդու 28