Պետք է պարզել, թե արդյոք սա ճիշտ է, և եթե այո, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-Մյունը՝ մեկնաբանելով տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են իսրայելցի զինվորները տանջում պաղեստինցի դեռահասին և նրան տանիքից ցած նետում։

«Սա ոչնչով չի տարբերվում հրեական ջարդերից (Հոլոքոստից - խմբ.) կամ զինվորական սպանություններից»,- նշել է նա։

Իսրայելի ԱԳՆ-ն այս հայտարարություններն անընդունելի է անվանել։ «Ինչ-ինչ պատճառներով նա որոշել է փորել 2024 թվականի մի պատմություն և մեջբերել կեղծ օգտահաշիվ, որը կեղծելով այն ներկայացրել է որպես նոր իրադարձություն։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել ահաբեկիչների դեմ գործողության ժամանակ, այնժամ, երբ իսրայելցի զինվորների կյանքն ուղղակի և անմիջական սպառնալիքի տակ էր։ Միշտ ավելի ճիշտ է ստուգել տեղեկությունը, նախքան որևէ բան հրապարակելը»,- նշել է Իսրայելի ԱԳՆ-ն։