LG Electronics ընկերությունը ներկայացրել է նորույթ`Optimus LTE Tag մոդելի սմարթֆոն: Նորույթն ունի դիսփլեյի 800 х 480 փիքսելի աշխատանքային հնարավորություն, ներառում է նորագույն LG Tag+  գործառույթը հատուկ «նշանների» հետ կապի համար, որը թույլ է տալիս մեխանիկորեն փոխել հեռախոսի կարգավորումները:  Օրինակ, գրասենյակ մտնելիս նման նշանը կարդալով` սմարթֆոնը կարող է անցնել «Առանց ձայնի» ռեժիմի, դրա հետ միաժամանակ կմիանա  նաեւ Wi-Fi-ը: Իսկ ավտոմեքենայում նշանը կարելի է ծրագրավորել Bluetooth-ի, GPS-ի եւ ձայնի բարձրացման միացմամբ:

Optimus LTE Tag-ն ունի սպիտակ գույնի բարակ կորպուս, հագեցված է  4,3 մմ-անոց IPS-դիսփլեյով, ունի 1,2 ԳՀ երկու պրոցեսորներ, ինչպես նաեւ 16 ԳԲ կուտակիչ,  5 մեգափիքսելանոց խցիկ ավտոֆոկուսով, լուսային ցոլքով եւ առաջնային 1,3 մեգափիքսելանոց խցիկ տեսազանգի համար:

Նորույթն աշխատում է Android 2.3 օպերացիոն համակարգով, գրում է HWP.ru-ն: