Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ ինքնավար շրջանում տեղի ունեցած «Մաիլա» արևադարձային ցիկլոնի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ 12 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ցիկլոնը միաժամանակ լայնածավալ ավերածություններ է առաջացրել, հայտնում է Սինհուա գործակալությունը։
Պապուա Նոր Գվինեայի ազգային հեռարձակման կորպորացիայի տվյալներով՝ Բուգենվիլի կենտրոնական Ասիկո գյուղում տներ ավերած սողանքի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։
Սողոմոնի ծովում արևադարձային ցիկլոնը հասել է 5-րդ կատեգորիայի ուժգնության՝ Պապուա Նոր Գվինեայի արևելքում և Սողոմոնի կղզիներում դառնալով լայնածավալ ջրհեղեղների և ավերածությունների պատճառ։





























