Կոլումբիայի կառավարությունը որոշել է քնեցնել երկրում բազմանացող գետաձիերի մի մասին. նրանց թիվն արդեն հասել է 200-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Մենք պետք է կրճատենք նրանց քանակը, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր բնությունը», — նշել է շրջակա միջավայրի նախարար Իրենե Վելեսը։ Նրա պարզաբանմամբ՝ գետաձիերը վտանգում են տեղի կրիաներին ու ջրային այլ կենդանիներին, ինչպես նաև աղտոտում են ջրամբարները։
Առաջին չորս գետաձիերն անօրինական ճանապարհով երկիր են ներկրվել 1980-ականներին՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կողմից իր անձնական կենդանաբանական այգու համար: Այդ օրվանից ի վեր կենդանիներն այնքան արագ են բազմացել, որ գործընթացն ուղղակի դուրս է եկել վերահսկողությունից։




























