Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, մի շարք երկրների մասնակցությամբ տեսակոնֆերանս կանցկացնեն՝ նվիրված Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցերին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մասնակիցների ցանկը դեռևս չի հրապարակվում։ Ընդգծվում է, որ նախաձեռնությունը կրելու է բացառապես պաշտպանական բնույթ և չի ենթադրում երկրների ներգրավում ռազմական գործողություններում։
Ավելի վաղ Լոնդոնն արդեն իսկ հանդիպումներ էր կազմակերպել արտաքին գործերի նախարարությունների և ռազմական պլանավորողների մակարդակով, որոնց մասնակցել էին տասնյակ երկրներ, ինչպես նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ Միջազգային ծովային կազմակերպության ներկայացուցիչներ։
Տարածաշրջանում պահպանվող լարվածության պայմաններում քննարկվում են առևտրային նավագնացության պաշտպանությանն ու նեղուցի գոտում իրավիճակի հետագա սրումը կանխելուն ուղղված քայլեր։




























