Մենք միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեսզի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննվի առաջնահերթության կարգով, և տնային կալանքը հնարավորինս շուտ վերացվի։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանի գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին», - նշել է Վարդևանյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։

Փաստաբան Լիանա Գասպարյանն էլ դիմել է դատախազ Արգամ Դալլաքյանին՝ կոչ անելով մինչև վաղը՝ ժամը 10:30-ին նշանակված դատական նիստը, «քաջություն գտնել» և ինքնաբացարկ հայտնել: Ըստ փաստաբանի՝ դատախազը պետք է չպետք մասնակցի այս «ապօրինությանը»։