Ագարակում տեղի ունեցավ «Մեղրի՝ 2026 թվականի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք» նամականիշի մարման և շրջանառության մեջ դնելու արարողությունը։

Նամականիշի վրա պատկերված է «Մեղրի՝ 2026 թվականի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք» լոգոտիպը։ Նամականիշի անվանական արժեքը 320 դրամ է։ Ձևավորումը՝ Դավիթ Դովլաթյանի։ Նամականիշը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 10 հազար օրինակով։

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի հովանու ներքո 2011 թվականից: «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ​​ծրագրի նպատակներից մեկը քաղաքների ներուժի բացահայտումն ու դրանց ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է:

a3234ef0-2e43-495d-947d-000f1f67e871.jpg (37 KB)

af20fb8a-539a-44ec-9aaa-17ff88740346.jpg (32 KB)

486b147c-735f-4f31-a8ac-172f5e923995.jpg (31 KB)