ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման՝ RAND կորպորացիայի հետազոտողների և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողների ներգրավմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դեսպանությունը։ 

Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով ստորագրված հուշագրերին, մանրամասների՝ արհեստական բանականությանը, կիսահաղորդիչներին, էներգետիկ անվտանգությանը վերաբերելի։ Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը։ 

Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին, պատասխանել ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետները։ 

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։