Մոսկվայի Չերյոմուշկինյան դատարանը վարչական արձանագրություն է ստացել լրագրող և «Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի նկատմամբ, հայտնում է Մեդիազոնան։
Արձանագրությունը կազմվել է «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մասին հոդվածով։ Թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը և ինչն է եղել առիթը՝ չի հստակեցվում։ Վենեդիկտովը նույնպես դեռ չի մեկնաբանել իրավիճակը։





























