Լեհաստանի հարավային շրջանները, ներառյալ Տատրերը, հայտնվել են Սահարայից եկած փոշու օդային զանգվածների ազդեցության տակ։ Դա հանգեցրել է տեղային «կեղտոտ անձրևների»։ Այս մասին հայտնում է RMF24-ը։
Շաբաթվա սկզբից տարածաշրջանում նկատվում է մշուշ, որն առաջացել է Հյուսիսարևմտյան Աֆրիկայից օդային հոսանքներով բերված փոշու մանր մասնիկներից։
Տեղումներից հետո փոշին նկատելի է դարձել հողի, շենքերի և ավտոմեքենաների վրա։ Փոշու խտության գագաթնակետը սպասվում է ապրիլի 15-16-ը, ընդ որում՝ հիմնական զանգվածը կմնա երկրի հարավում։
Ավելի վաղ նման երևույթներ են նկատվել նաև տարածաշրջանի այլ երկրներում՝ Թուրքիայում և Կրետե կղզում։ Փոշու զանգվածները երկինքը ներկել են կարմիր գույնով և խաթարել ավիահաղորդակցությունը։




























