Մինչև երկու միլիոն բարել նավթ տեղափոխողող իրանական սուպերտանկերը բարեհաջող անցել է Հորմուզի նեղուցով և մտել երկրի տարածքային ջրեր։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ պատժամիջոցների տակ գտնվող նավը երթուղին անցել է միացված տեղորոշման համակարգով և չի փորձել թաքնվել։
Bloomberg-ի տվյալներով՝ նախօրեին նեղուցով անցել է նաև չինական Rich Starry տանկերը:
Այս ամենի ֆոնին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ ամերիկյան կողմն իբր «36 ժամում կանգնեցրել է Իրանի հետ իրականացվող ծովային առևտուրը»։ Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման մասին։
ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ այս միջոցառումները կապված են նաև Իրանի միջուկային ծրագրի հետ և պահանջում են վերահսկողություն հաստատել հարստացված ուրանի նկատմամբ։




























