Երեւանում, փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Շինարարների եւ Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել է բենզալցակայանի պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: