ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ համաձայնագրի կնքումը մինչև ապրիլի վերջ։
«Հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Նրանք բավականին վատ են պարտվել։ Շատ հնարավոր է», - ասել է ամերիկացի առաջնորդը Sky News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի հետ համաձայնագրի կնքումը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ԱՄՆ պետական այցից առաջ։ Այն նախատեսված է սկսել ապրիլի 27-ին։
Ապրիլի 11-ին Իրանը և Միացյալ Նահանգները մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել Իսլամաբադում։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ Ինչպես ավելի ուշ հաղորդվել է Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ մի շարք տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են։




























